Անգլիայում թուրք ներգաղթյալը, չիմանալով, որ երկրի բոլոր կարապները պատկանում են թագուհուն, մորթել եւ կերել է մի կարապի։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ անգլիայում մի քաղաքացի դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մորթել եւ տարել է թագուհու կարապներից մեկին։ Ոստիկանությունը հայտնաբերել է ազգությամբ թուրք Հասան Ֆիդանին, ով պնդել է, թե չի իմացել, որ երկրի բոլոր կարապները պատկանում են թագուհուն։
«Մինչ ոստիկանները չասեցին, ես չէի պատկերացնում, որ սխալ եմ կատարել։ Ես ներողություն եմ խնդրում, ես չգիտեի, որ իմ կերածը կարապ է ու երկրի բոլոր կարապները պատկանում են թագուհուն։ Կարապին մորթել եւ կերել եմ, քանի որ գումար չունեի ուտելիք գնելու համար։ Կարապի միսը շատ համեղ էր։
Կարապին մորթելու պահին լճի մոտակայքում գտնվող Բոբ Մորիսը հասցրել է լուսանկարել, թե ինչպես է թուրք ներգաղթյալը կարապին մորթում եւ տեղավորում պայուսակի մեջ։ «Այդ մարդը դանակը հանեց եւ կտրեց կարապի գլուխը։ Ես տեղում քարացա, չէի հավատում տեսածիս»,-ասել է Բոբ Մորիսը։




























