Ամերիկացի գիտնականները մարիխուանայի հաճախակի օգտագործումը կապել են քնի խախտման հետ, նշվում է հոդվածու, որը հրապարակվել է Sleep «» գիտական ամսագրում:
Նման եզրակացության նրանք հանգել են հետազոտության շրջանակներում, որին մասնակցել է 20-59 տարեկան 1811 մարդ:
Մասնավորապես, հետազոտողները հաստատել են, որ քնի խախտում սովորաբար հանդիպում է նրանց մոտ, ովքեր սկսել են վաղ տարիքից հաճախ մարիխուանա օգտագործել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գիտնականները պնդում են, որ հաճախ մարիխուանայի օգտագործումը նպաստում է անքնության առաջացման, սակայն հետազոտության ընթացքում նրանք քնի այլ խախտումներ են հայտնաբերել, որոնք կապված են դրա օգտագործման հետ:
Միեւնույն ժամանակ մարիխուանայի չափավոր օգտագործումը կարող է նման խնդիրներ չառաջացնել:




























