«Երեւանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է «Երեւանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակացել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երեւան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով:
Նկարները կարող եք ուղարկել մինչեւ հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։





























