Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության գործով Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն, այսօր՝ հունիսի 3-ին, բավարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության եւ հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նրա փոխանցմամբ՝ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դանակահարված երիտասարդը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, որին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատել, նրա վիճակը ծանր կայուն է:




























