Երեւանի բնակիչ Արթուր Պ.-ն մեղադրվում է Ա.Հ.-ին բռնաբարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Արթուրը, Երեւանի բարերից մեկի առանձնասենյակում բռնություն գործադրելով Ա.-ի նկատմամբ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Արթուր Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: