Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում տուրիզմը զարգացնելու համար վերանորոգվել է հայ եղբայրների կողմից 1870 թվականին կառուցված մի շինություն։
Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ Մարաշի պատմական՝ 144 տարվա պատմություն ունեցող «Զաբունօղլուի տունը» 2010-ին գնել էր Քահրամանմարաշի առեւտրաարդյունաբերական պալատը եւ վերանորոգել՝ ծախսելով 643 հազար լիրա։
Նշվում է, որ շենքը վերանորգվել է որպեսզի նպաստի Մարաշում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ զբոսաշրջիկները քաղաքում պատմական շինություն չգտնելով՝ արագ հեռանում են։
Հայտնի է, որ «Զաբունօղլուի տունը» կառուցել են մասնագիտությամբ բժիշկ հայ եղբարները։ Մինչեւ 1905 թվականը հանդիսացել է հայ եղբայրների աշխատավայրը, որից հետո այն որպես տուն է ծառայել, իսկ Ցեղասպանությունից հետո մինչեւ 1959 թվականը եղել է քաղաքային փոստատուն։





























