Չիկագոյում (ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ) ավտոբուսի ու երկու բեռնատարների բախման հետեւանքով 37 մարդ տուժել է, բոլորին տեղափոխել են հիվանդանոց, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները։
Ըստ նրանց տեղեկությունների՝ վթարի պատճառն այն է, որ բեռնատարների վարորդներից մեկը կորցրել էր մեքենայի ղեկավարումը։ Նա բախվել էր բետոնե պատնեշին՝ միաժամանակ հարվածելով ավտոբուսին, որն էլ բախվել էր մյուս բեռնատարին եւ դուրս թռել ճանապարհից։
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։



























