Նյու Յորքում 17 տարվա բանտարկությունից հետո ազատություն է ստացել 53-ամյա Ռոջեր Լոգանը, որը պատիժ էր կրում չգործած սպանության համար, փոխանցում է Agence France-Presse-ը։

Լոգանին անմեղ են ճանաչել Շերվին Գիբոնսի սպանության գործում, որին նա իբր կրակել էր 1997թ. հուլիսի 24-ին, փոխանցում է Gazeta.ru-ն։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ պարզվել է, որ Լոգանի հարեւանը կեղծ ցուցմունք էր տվել։ Նա հայտարարել էր, որ տեսել էր Լոգանին հանցանքի վայրում, որտեղ ինքն անձամբ ներկա չէր եղել։