Մեքսիկայում այսօրվանից ուժի մեջ են մտնում անձի առեւանգման համար պատժի նոր սկզբունքները, փոխանցում է AP-ը։

Այսուհետ անձի առեւանգման համար նվազագույն պատիժը 40 տարվա ազատազրկումն է՝ մինչ այսօր նախատեսվածից  կրկնակի ավելի։

Առավելագույն ժամկետը 50 տարուց համապատասխանաբար հասցվել է  140-ի։

Մեքսիկայի նահանգների մեծ մասի օրենսդրությունում նախատեսված չէ ցմահ բանտարկությունը,  իսկ առավելագույն ազատազրկման ժամկետը կազմում է մինչեւ 60 տարի։ Մարդկանց առեւանգման համար պատիժը կդառնա այս օրենքի բացառություններից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։  Վերջին տարիներին Մեքսիկայում առեւանգումների քանակը զգալի աճել է՝ 2007 թ. 438-ից 2013թ. հասնելով մինչեւ 1698-ի։

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ թվերը երկրում իրական առեւանգումների 2%-ն է կազմում միայն։ Ըստ նրանց՝ նման հանցագործությունների իրական թիվը կազմում է տարեկան 100 հազար։