Գերմանական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վոլֆգանգ Բոսբախը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին մասնակցելու ժամանակ զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ Մերկելը չի պատասխանել հեռախոսազանգին: Բոսբախը չի իմացել լվացքի մեքենաների վերաբերյալ հարցի պատասխանը եւ որոշել է օգտվել «զանգ ընկերոջը» օգնության հնարավորությունից:

Նա ուղիղ եթերում երկու անգամ հավաքել է Մերկելի համարը, սակայն վերջինս չի պատասխանել: Հեռուստախաղի ավարտին Բոսբախը հաղորդագրություն է ստացել, որով Մերկելը ներողություն էր հայցում չպատասխանելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն: