Սինգապուրում մայիսի  24-ից 31-ը դենգե տենդով վարակվածների թիվը հասել է 459-ի, ինչը   30-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից եւ ռեկորդային է վերջին շաբաթների համար, հայտնում է Straits Times-ը:

Ըստ Սինգապուրի առողջապահության նախարարության՝ առաջին կիսամյակում դենգե տենդով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 6,6 հազարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցյալ տարի հասարակածային քաղաք-պետությունը վերապրեց իր պատմության մեջ ամենավտանգավոր դենգե տենդի  համաճարակը. ըստ Սինգապուրի շրջակա միջավայրի ազգային վարչության տվյալների՝ վարակված սինգապուրցիների քանակը գերազանցել էր  22,3 հազարը, որոնցից ութ հազար դեպք մահացու ելք էին ունեցել: Մինչդեռ  2012 թ. այդ քանակն ընդամենը  4,6 հազար էր:

Դենգե տենդը տարածում է մոծակների Aedes Aegypti տեսակը, որոնք բազմանում են մաքուր  լճացած ջրերում: