«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը վթարի է ենթարկվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Ռոբերտ Կուրղինյանը:

«Մեր շտապօգնության մեքենան կանչի մեկնելիս վթարի է ենթարկվել, հավաստիացնում եմ, որ մենք վիրավորներ չունենք, մեքենայի մեջ էլ հիվանդ չի եղել»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Վթարի հետեւանքով վիրավորվել է 5 անձ, որոնց մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: