Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս - Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5×17մ):
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթեւեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
Ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթեւեկությունը վերականգնվել է:





























