Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Երեւանյան խճուղու սկզբնամասում այրվում է տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան խճուղու թիվ 2 հասցեում գտնվող Գ. Կ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի պահեստային մասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ ժամը 04.23-ին:
Այրվել են պահեստային մասի մոտ 4 քմ հատվածում քսայուղեր եւ պահեստամասեր:





























