Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները, դրսեւորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: