Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են էկոհամակարգի պաշտպանության, արոտավայրերի կառավարման եւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերի քննարկումը: Այդ մասին հաղորդում է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական ռեսուրսների պահպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Տարածաշրջանային սեմինարը անցկացվել է 2014թ. հունիսի 3-4 Թբիլիսիում: Սեմինարին մասնակցում են Եվրամիության 4 երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի զարգացման Ծրագրերը, ինչպես նաեւ ածխածնի մոնիթորինգի ոլորտի փորձագետներ Գերմանիայից եւ Մոլդովայից», - ասվում է հաղորդագրությունում:

Տարածաշրջանային հանդիպման կազմակերպիչը Եվրամիության Clima East ծրագիրն է, որը օգնում է Արեւելյան համագործակցության երկրներին ու Ռուսաստանին կլիմակայական փոփոխությունների հետ կապված քաղաքականությունների իրականացման գործում, փոխանցում է Novosti-Gruzia-ն:

Առաջին նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են արոտավայրերի խնդիրը եւ սահմանել քաղաքական ու օրենսդրական փոփոխություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել այդ ոլորտում: