Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսպիյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Սեդրակ Օսիպյանը, որին հունիսի 3-ին Էրեբունի եւ Նուրաբաշեն ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել, դեռ գտնվում է հետախուզման մեջ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու կողմից դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք Վանուշ Ալեքսանյանը հարցաքննվել է, թե ոչ: