Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հուշահամալիրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Շվեյցարիայի նախագահը  ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Մեր թղթակիցը հաղորդում է, որ Շվեյցարիայի Նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am