Այսուհետ Ադրբեջանում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիները միասեռ ամուսնությունների հնարավորություն կստանան:
Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով The Telegraph-ին, Բրիտանական դեսպանատները կարող են ձեւակերպել նույնասեռ ամուսնությունները Ռուսաստանում, Չինաստանում, Սերբիայում եւ Հունգարիայում:
Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում ամուսնանալ կարող են վերոնշյալ երկրներում, ինչպես նաեւ Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Չերնոգորիայում, Նիկարագուայում, Պերուում, Սան-Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա-Ռիկայում եւ Ֆիլիպիններում բնակվող Միացյալ Թագավորության քաղաքացիները:
Այսպիսով, Բրիտանիայի դեսպանատները հնարավորություն են ստացվել օրինականցնել նույնասեռ ամուսնություններն այն երկրներում, այդ թվում եւ՝ Ադրբեջանում, որտեղ դա տեղական օրենքներով արգելվում է, նշում է պարբերականը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին վարչապետ, Լեյբորիստական կուսակցության անդամի եւ նույնասեռական Քրիս Բրայթը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի խնդիրներից մեկը «Բրիտանական արժեքները արտասահման արտահանելն» է:





























