Ադրբեջանի Խաչմազի մեկուսարանում ինքնասպանության արտասովոր փորձ է գրանցվել:

ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաքվի Զաբրաթ ավանի բնակիչ Սարհան Հասանովը  (1985թ. ծնվ.) սկսել է գդալով հարվածներ հասցնել իրեն, հետո էլ կուլ է տվել այն:

Հիվանդանոց հասցված Հասանովին ախտորոշել են որովայնի առջեւի պատի կտրած-ծակած վերք եւ օտար մարմին որովայնային խոռոչում:

Առաջին բուժօգնությունից հետո Հասանովն ուղարկվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը:

Սարհան Հասանովին ձերբակալել էին կողոպուտի կասկածանքով: