Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել լուծարել կառավարությանն առընթեր ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն:

Կառավարության բացատրագրում նշվում է, որ կոմիտեի գործառույթները փոխանցվում են քաղաքաշինության նախարարությանը: Դրա կազմի մեջ մտնում են շինարարության մեջ պետություն-մասնավոր համագործակցություն ներդրումային ծրագրի աջակցությունը, ինչպես նաեւ ճարտարապետությունում եւ կառուցապատման ծրագրերում տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդատվությունը:

Նշենք, որ Ճարտարապետութան պետական կոմիտեի ղեկը  2013թ. ստանձնել է Նարեկ Սարգսյանը՝ տեղափոխվելով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունում  Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար, հանձնաժողովն ու գրասենյակային պաշտոնն արդեն անհրաժեշտ չեն: