Թուրքիայի միջազգային օդանավակայաններին առաջիկայում լուրջ փոփոխությունն են սպասվում: Երկրի` արտասահման ուղեւորվող քաղաքացիները շուտով տերմինալի մուտքի մոտ ուղեբեռը նախնական զննման հանձնելու անհրաժեշտություն չեն ունենա, իսկ միջազգային գոտի անցնելիս ընդամենը մատնահետք կտրամադրեն: Նորարարությունների մասին լրագրողներին օդանավակայանների շինարարությամբ եւ կառավարմամբ զբաղվող «ԹԱԲ գրուփու» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Սանի Շեներն է պատմել:
Տերմինալներում ուղեբեռի կրկնակի ստուգման սկզբունքից հրաժարվելու մասին որոշումը քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային խորհուրդն է ընդունել: Ստուգման դասական սխեմայից, երբ ուղեւորի ողջ բեռը նախ տերմինալի մուտքի մոտ է «լուսազննվում», իսկ այնուհետեւ էլ` ձեռքի ուղեբեռը` վայրէջքի գոտու մուտքի մոտ զննվում, նախնական փուլում Անկարայի եւ Իզմիրի օդանավակայանները կհրաժարվեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շեների խոսքով, ուղեւորների` օդանավակայանի միջազգային գոտի անցումը մատնահետքերի ճանաչման համակարգի օգնությամբ իրականացնելու թույլտվությունը երկրի ներքին գործերի նախարարությունից է ստացվել: Համակարգը առաջիկայում թեստային ռեժիմով կաշխատի:
Մատնահետքերի տրամադրման ընթացակարգը միայն Թուրքիայի քաղաքացիների համար է պարտադիր լինելու:





























