2014-15 թթ. ուսումնական տարում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ավելացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բյուջետային տեղերի քանակը: Հունիսի 4-ին Կառավարության նիստում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ մասնագիտական տեխնիկական հաստատությունները եւ քոլեջները կստանան 8173 ուսումնական տեղ: Նախորդ տարիների համեմատությամբ դա զգալիորեն մեծ է՝ հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության կարեւոր դերը աշխատաշուկայի ձեւավորման գործում: 

Այդ թվում՝ տեխնիկայի, արդյունաբերության եւ շինարարության բնագավառներին կհատկացվի 1335 տեղ, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 1116, ծառայությունների ոլորտին՝ 1962, գյուղատնտեսության ոլորտին՝ 487, բիզնեսի, իրավունքի եւ հասարակական գիտությունների ոլորտին՝ 1206: