Մեծ Բրիտանիայում երկու երեխաների մայրը մահացել է՝ դիտավորյալ իր տունը հրդեհելով:

21-ամյա կինը այրել է տունը՝ իր վրա ուշադրություն հրավիրելու համար, հույս ունենալով, որ նախկին կենակիցը կգա իրեն փրկելու:

Ողբերգությունը նախորդ ամռանն է կատարվել, սակայն քննիչները միայն հիմա են բացահայտել պատմությունը, գրում է Daily Mail-ը:

 Կատրինա Ռոուզ Բլեքը զանգահարել է իր նախկին ընկերոջը եւ խնդրել շտապ գալ: Այնուհետեւ վերցրել է կրակվառիչը եւ այրել տան երկրորդ հարկում հավաքած մանկական իրերը եւ խաղալիքները: Տանը նա մենակ է եղել: Երբ նախկին ընկերը դեպքի վայր է ժամանել հրշեջների հետ, ողջ տունը կրակի մեջ է եղել, իսկ կինը մահացել էր:

Պարզվել է, որ Բլեքը դրանից առաջ բազմիցս կեղծ ուշագնաց է եղել եւ ստել բոլորին, թե ինքն ուղեղի ուռուցք ունի: Այդկերպ նա փորձել է ուշադրություն գրավել:  2010թ. նա արդեն մեկ հրդեհ վերապրել էր. այն ժամանակ նրան փրկել էին երկու հարեւանները: Բլեքն այն ժամանակ 17 տարեկան էր, նա մի քանի օր հիվանդանոցում էր անցկացրել եւ արագ ապաքինվել, իսկ ոստիկանությունն այդ հրդեհը կասկածելի չէր համարել, փոխանցում է Vesti.ru-ն:

Դրանից անմիջապես հետո աղջիկը սկսել էր հանդիպել Էնթոնի Էշվորտի հետ, զույգն ունեցել էր երկու երեխա: Հետո բաժանվել էին, իսկ երեխաներին խնամքի տակ էին առել սոցիալական ծառայությունները: Այնուհետեւ Բլեքը սկսել էր հանդիպել մեկ այլ տղամարդու հետ եւ  նույնիսկ հղիացել նրանից, սակայն ընդհատել էր հղիությունը:  Նրան թույլատրվել էր տեսնվել երեխաների հետ: Սակայն որդու ծննդյան օրվա նախօրեին, երբ Բլեքը պետք է տեսներ նրան, զանգել էր երեխայի հորը եւ բողոքել հալյուցինացիաներից:

Կնոջը մահացած են գտել երկրորդ հարկի ննջարանում: Փորձագիտությունը ցույց է տվել, որ նա մահացել է  ծխից թունավորվելու հետեւանքով: