Պետական հիմնարկը պետական բյուջեից գումար չի ստանում: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարզազրույցում ասաց Երեւանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պատվական Ոսկանյանը` ավելացնելով, որ իրենց ինստիտուտը գործունեության 20 տարիների ընթացքում պետական բյուջեից որեւէ գումար չի ստացել։
Ոսկանյանի խոսքով՝ քանի որ բյուջեից գումար չեն ստանում, հետեւաբար նոր նյութերի եւ նոր սարքավորումների ձեռբերման մասին խոսելն անիմաստ է, իսկ ժամանակ առ ժամանակ ստացված դրամաշնորհները բաժին են ընկնում աշխատավարձերին։
«Դրամաշնորհների հիմնական մասը աշխատավարձեր ենք տալիս, իսկ հետազոտությունների եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար գրեթե գումար չի մնում»,- ասաց Ոսկանյանը՝ ավելացնելով, որ իրենց գիտահետազոտական ինստիտուտում օգտագործում են 80-ականներին ձեռք բերված սարքավորումներ, իսկ հին սարքավորումներով իրականացված հետազոտությունները կարող են լավ չընդունվել. կան որոշակի հասկացություններ եւ ընդունված միջազգային չափորորշիչներ։


























