Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Անահիտ Վարդանյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: