Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Յենիչերին «հայ լինելու» մեջ է մեղադրել Աղրըի (պատմական Բագավանի մոտ-խմբ) նորընտիր քաղաքապետ Սըրրը Սաքըքին։

Թուրքական Kanalb կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Յենիչերին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել՝ կրկին «հայ» բառը վիրավորական կոնտեքստով օգտագործելով։

«Չգիտեմ, թե պարոն Սաքըքը հա՞յ է, թե՞ քուրդ։ Բայց Կարաբեքիր փաշային թշնամի լինել՝ նշանակում է հայ «ավազակներին» բարեկամ լինել»,-ասել է ազգայնական պատգամավորը։

Նշենք, որ Աղրըի նորընտիր քաղաքապետ Սըրրը Սաքըքը հայտարարել է, որ առաջին գործը լինելու է քաղաքի փողոցներից Կարաբեքիր փաշայի արձանների հանումն ու նրա անունով փողոցների անվանափոխությունը։

Սըրրը Սաքըքը այն քուրդ պատգամավորների շարքում է եղել, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։