Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող թուրքական Zaman պարբերականից հեռացած հայտնի հայ լրագրող Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուն ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Թուրքական CNNturk հեռուստաընկերության «Հակադիր հարցեր» հաղորդման ժամանակ Էթյեն Մահչուփյանը նշել է, թե ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջադրվելու է նախագահի թեկնածու եւ հաղթելու է առաջին փուլում։ «Իմ թեկնածուն Էրդողանն է եւ եւս նրան եմ ընտրելու»,-ասել է Էթյեն Մահչուփյանը։

Նշենք, որ օրեր առաջ Էթյեն Մահչուփյանը հեռացել է Zaman պարբերականից եւ նոր պայմանագիր կնքել Daily Sabah-ի հետ։