Երեւանի Նոր Նորքի բնակիչ, 37-ամյա Աքսել Ն.-ն մեղադրվում է Վարդանին դանակահարելու եւ սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին ժամը 21:00-ի սահմաններում: Աքսելը Նոր Նորքի 5-րդ զանգվածում անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ, վիճաբանել է Վարդան Մ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում հետ Աքսելն իր հետ նախապես վերցրած դանակով 2 հարվածներ է հասցրել Վարդանին՝ դիտավորությամբ պատճառելով նրան կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածներ: Դեպքից մեկ օր անց Վարդանը հիվանդանոցում մահացել է:
Աքսել Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով: Աքսելը կալանավորված է:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























