Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացում տեղի ունեցած հանդիպումներից հարկավոր է էական արդյունքներ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Շվեյցարիայի կողմից նոր առաջարկություններին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպման հավանականությանը՝ դիվանագետն ընդգծել է, որ պետք է նշանակալի արդյունքներ սպասել, քանի որ Շվեյցարիայի նախագահը բարձր մակարդակում մի շարք հանդիպումներ է անցկացրել:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը հունիսի 2-4-ը տարածաշրջանային այցելություններ է կատարել Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: