Փաստաբանների հայկական ընկերակցությունը Նյու-Յորքում նոր ղեկավարություն է ընտրել: Այդ մասին գրում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը: Տվյալ փաստաբանական կազմակերպությունը գործում է արդեն 25 տարի եւ շարունակում է ծառայել Հայաստանին ու հայկական սփյուռքին:

ԱՄՆ-ում Փաստաբանների հայկական ընկերակցության գործադիր կոմիտեն կգլխավորի Արմեն Հովհաննիսյանը որպես կառավարման խորհրդի նախագահ: Ղեկավարության գործում նրան կմիանան կազմակերպության նախագահ Կարո Ղազարյանը Լոս-Անջելեսից: Նախագահի տեղակալներ են ընտրվել Գարի Տիգրանյանը Մոնրեալից, Էդվին Մինասյանը Լոս-Անջելեսից եւ Գերի Մումջյանը Նյու-Յորքից:

Նշենք, որ Փաստաբանների հայկական ընկերակցությունը հիմնվել է 1989թ.-ին, որպես ասպարեզ ապահովի ծագումով հայ իրավաբանների համար հայ համայնքի իրավական խնդիրների լուծման համար: Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո կազմակերպությունն իր վրա վերցրեց Հայաստանում դեմոկրատական ինստիտուտների կառուցման եւ դրանց զարգացման խնդիրը: