Չիկագոյի Հյուսիս-արեւմտյան համալսարանի հետազոտական խումբը չափազանց հետաքրքիր փորձարկում է նախաձեռնել: Մասնագետները ժամանակակից սմարթֆոնների ու պլանշետների էկրաններից արձակվող կապույտ լույսի` մարդու օրգազնիզմի վրա ազդեցությունն են ուսումնասիրել: Արդյունքում պարզվել է, որ այն քաղցի զգացողության մի քանի անգամ աճի եւ նյութափոխանակության խանգարման է բերում, ինչի արդյունքում էլ գիրացում է հրահրվում, հաղորդում է «Դիլեյթ նովոստի»-ն:

Հետազոտության մասնակիցները առավոտյան եւ երեկոյան, ինչպես նաեւ քնած ժամանակ շուրջ 16 ժամ կապույտ լույսի ազդեցության են ենթարկվել: Փորձարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ 15-20 րոպե անց լույսի ազդեցությամբ քաղցի զգացում է առաջանում: Հատկապես վնասակար է սմարթֆոնների եւ պլանշետների երեկոյան ժամերին ազդեցությունը: