Ֆիլադելֆիայի մասնագետները պարզել են, որ սթրեսի հորմոնի ռեցեպտորները բերանի խոռոչում գտնվում են համային բջիջների վրա, որոնք պատասխանատու են քաղցր, դառը, ինչպես նաեւ մսային համերի համար:

Դրանք հատկապես շատ են քաղցրի բջիջներին, ուստի պարզ է դառնում, թե ինչու են շատերը սթրեսի ժամանակ քաղցրի մեծ պահանջ զգում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Գիտնականները փորձեր են կատարել մկների վրա եւ համոզվել, որ քաղցր համի ընկալումը փոխվում է սթրեսի ազդեցության տակ: Այդ պատճառով սթրեսի ժամանակ ավելի շատ են քաղցրի կարիք զգում: