Հայաստանի մարզերում հուլիսի 1-ից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներ կմեկնարկեն: Տեղեկությունը հունիսի 5-ին հիշյալ թեմայով կազմակերպված քննարկմանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է հայտնել:
Նրա խոսքով, մարզային քննարկումները մինչեւ հուլիսի վերջ կշարունակվեն: ՍԴ նախագահի մեկնաբանմամբ, միայն մայրաքաղաքով սահմանափակվելը ճիշտ մոտեցում չի լինի, քանի որ հարցի շուրջ տեղեկացվածության մակարդակը հանրապետության խորքերում առանց այդ էլ ցածր է:
Երեւանում հանրության եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ արդեն մի քանի քննարկումներ են կազմակերպվել:
Ավելի վաղ ՍԴ-ի նախագահը հանրաքվեի անցկացման համար կողմնորոշիչ ժամկետներն է հիշատակել` 2015թ. վերջ - 2016թ. սկիզբ:





























