Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի քննարմանը մի օրինագիծ է ներկայացրել, համաձայն որի տղամարդ զինծառայողները կարող են դեկրետ վերցնել:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին որոշումը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն է ստորագրել:
Պաշտպանության նախարարության կողմից մշակված համապատասխան փաստաթուղթը մի շարք օրենսդրական ակտերի ուղղումներ է ենթադրում: Խորհրդարանի հավանության դեպքում հայր դարձած (նորածին երեխա որդեգրած) կամ երեխայի դաստիարակությունն առանց մոր իրականացնող արական սեռի ժամկետային զինծառայողները մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը արձակուրդ վերցնելու հնարավորություն կունենան, հաղորդում է Gazeta.ru-ն:
Առաջարկվում է զինծառայողների հիշյալ զանգվածի նկատմամբ տարածել նաեւ երեխայի խնամքի համար անհրաժեշտ նպաստ եւ ամսական փոխհատուցում ստանալու իրավունքը:





























