Ամերիկացի գիտնականները մարդուց փոխպատվաստված ցողունային բջիջներին հարմարվող գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի տեսակ են բուծել:
Փոխակերպված իմունային համակարգի շնորհիվ նրանց օրգանիզմն այսուհետ օտարածին պատվաստի նկատմամբ հակազդեցություն չի դրսեւորի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաջողության հասնելու համար գիտնականները ստիպված են եղել խոզերի օրգանիզմում առկա RAG2 սպիտակուցն ապաակտիվացնել: Գենետիկորեն մոդիֆիկացված տեսակը, ճիշտ է, իմունային դեֆիցիտով է տառապում, բայց կարող է բջիջների եւ օրգանների փոխպատվաստման համար իդեալական մոդել ծառայել:
Խոզերի վրա իրականացվող փորձարկումների նմատմամբ առանձնակի հետաքրքրությունն այն հանգամանքով է բացատրվում, որ այդ կենդանու օրգանիզմն իր ֆիզիոլոգիական եւ կենսաքիմիական ցուցանիշներով բավականափ նման է մարդուն:





























