ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին  կազմել է 413.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.79 դրամ (նվազել է 0.39 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.88 դրամ (աճել է 0.13 դրամով)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.45 դրամ (աճել է 1.15 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,549.16  դրամ, արծաթը՝ 249.32 դրամ, պլատինը՝ 18,898.14 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունիսի 5-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել։