Կենդանաբանները հատուկ մարզական ճամբար են բացել նիհարել կամեցող կենդանիների համար, հաղորդում է «Metro»-ն:

28 կգ քաշով Ալֆի բուլդոգը Բրեդֆորդից «Pet Fit» ակումբի ամենեւին էլ ամենագեր կենդանին չէ: Նրա մրցակիցն է Զորո կատուն Դանդին(որի քաշը 9,5 կգ է, թեեւ պետք է 5 կգ-ով պակաս լինի), 17 կգ քաշով Դեյզի բուլդոգը Միդլսբրոյից եւ Փոփի ճագարը: Անցած ձմռան ընթացքում ճագարի քաշը մեկ երրորդով ավելացել է, հաղորդում է «Vesti.ru»-ն: http://www.vesti.ru/doc.html?id=1656230&cid=520

Ճարպակալմամբ տառապող ամեն կենդանի իր պատմությունն ունի, սակայն բոլորն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ տերերը նրանց շատ են սիրում: Օրինակ, Զորոյի տերը սովորել է, որ իր սիրելին յուրաքանչյուր 3-4 ժամը պետք է սնվի, այդ թվում նաեւ գիշերը:

Առավոտյան մոտ ժամը երեքին Զորոն արթնացնում է իր տիրուհուն, որպեսզի կերակրի իրեն: Կենդանիների տերերն անհանգստանում են, որ եթե իրենց սիրելի կենդանիները շարունակեն գիրանալ, շուտով առողջության հետ լուրջ խնդիրներն անխուսափելի կլինեն:

Անասնաբույժը հավելել է, որ վիճակագրության համաձայն, երկրում մոտ 10 մլն ընտանի կենդանի ճարպակալում է, քանի որ տերերից ընդօրինակում է սխալ սնվելու սովորույթը: