Գազավորված ըմպելիքներ խմող մարդիկ ավելի շատ ֆրուկտոզա են օգտագործում, քան նշված է պիտակի վրա, պարզել են ամերիկացի գիտնականները: Նման եզրակացության նրանք հանգել են 34 հայտնի գազավորված ըմպելիքների հետազտությունից հետո: Դրանց թվում են եղել Coca-Cola-ն, Pepsi-ն, Dr Pepper-ը, Mountain Dew-ն եւ Sprite-ը, հաղորդում է «Gazeta.ru»-ն: 

Գիտնականներին հաջողվել է հաստատել, որ դրանցում պարունակվող եգիպտացորենի օշարակը մեծ քանակությամբ ֆրուկտոզա է պարունակում եւ օրգանիզմի համար ավելի վնասակար է, քան հասարակ շաքարը:

Գիտնականների խոսքով՝ ֆրուկտոզայի վրա հիմնված խառնուրդը, որը գազավորված ըմպելիքի միջոցով հայտնվում է օրգանիզմում, ազդում է լյարդի վրա: Միաժամանակ պիտակի վրա սովորաբար նշվում է սախարոզի պարունակությունը, ինչը թույլ չի տալիս մարդկանց ճիշտ գնահատել վնասի չափը: