ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվում։

Իսրայելցի զիվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել են Գազայի հատված հարյուրավոր իրավապաշտպաններ եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ տեղափոխող միջազգային նավատորմը։ Գրոհի արդյունքում զոհվել է 9-ից 16 իրավապաշտպան՝ մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել։ «Ազատության նավատորմը» բաղկացած է վեց նավերից, որոնց վրա  եվրոպական եւ արաբական երկրների շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում՝ տասնյակ խորհրդարանականներ։ Ակցիան կազմակերպվել էր Իռլանդիայի, Շվեդիայի, Հունաստանի, Թուրքիայի, Ալժիրի եւ Քուվեյթի իրավապաշտպանների կողմից։ Միջադեպի առնչությամբ Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին։