Չինաստանի հյուսիսարեւմտյան հատվածում գիտնականները հայտնաբերել են պտերոզավրի հինգ ձու: Դրանից բացի, հայտնաբերվել են նաեւ 40 արու եւ 50 էգ դինոզավրերի ոսկորներ: Մինչ այժմ գիտնականներն այս սողունների այսքան լավ պահպանված ձվեր չէին հայտնաբերել: 

Տարածքը, որտեղ հայտնաբերվել են սողունների ձվերը եւ ոսկորները, արդեն այժմ անվանում են ամենակարեւոր վայրը, որտեղ կարելի է  ուսումնասիրել պտերոզավրերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուսումնասիրողները կարծում են, որ որոշ տեսակներ (hamipterus tianshanensis) ապրել են երամներով եւ ենթարկվել երամային վարքագծին: Պտերոզավրերը անհետացել են 120 միլիոն տարի առաջ: