Ամերիկյան The House of Solid Gold ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաթանկ հեծանիվը. Gold Extreme Mountain Bike մոդելի արժեքն է 1 միլիոն դոլար (721 000 եվրո):
Հեծանիվը պատված է ոսկու 24-կարատանոցշերտով: Ընկերության լոգոտիպը հավաքված է 600 սեւ ադամանդներով (6 կարատ) եւ 500 սուտակներով (4,5 կարատ): Նախատեսվում է արտադրել նման 13 հեծանիվ, փոխանցում է Vesti.ru-ն:
Հեծանիվի նստատեղը պատրաստված է շոկոլադագույն ներկված կոկորդիլոսի կաշվից: Նույնիսկ ջրի շիշն է նախատեսված հեծանիվի հետ: Այն հասարակ չէ, շիշը պատված է ոսկով:




























