«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին եւ համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը եւ փրկվել են թուրք հարեւանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից:
Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն եւ անգլերեն լեզուներով Հայաստանում եւ Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաեւ գրքով:
Նման պատմություններ ունեցողները կարող են կապվել [email protected] էլ. փոստի հասցեով՝ նամակում կատարելով «100 տարի… Իրական պատմություններ» նշումը: Կարելի է նաեւ զանգահարել 010588911 կամ 098491013 հեռախոսահամարներով:





























