ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին երդում է ընդունել որպես ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, Պետդեպարտամենտում Քելլին համարվում է Ռուսաստանի հարցով լավագույն մասնագետներից մեկը: Նխքան պաշտոնական ներկայացուցիչ նշանակվելը նա գլխավորել է պետդեպարտամենտի ռուսական բաժինը:

Քելլիի նշանակումը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ գնահատվում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակազմավորելու Բարաք Օբամայի վարչակազմի ձգտում: Դեկտեմբերի սկզբին Օբաման այս պաշտոնի համար առաջարկել էր Քելլիին, իսկ արդեն երեկ ԱՄՆ Սենատը հաստատել է նրա թեկնածությունը: