Արձակուրդներին «Բիլայնը» Հայաստանի իր բաժանորդներին հետաքրքիր առաջակ կներկայացնի: Այդ մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտարարել է «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հարցին, արդոք դա կլինի Վրաստանի եւ Ռուսաստանի «Բիլայն» ցանցերի հետ համատեղ աշխատանք, Պյատիկխինը պատասխանել է, որ «Վիմպելկոմ» խմբի օպերատորները արդեն իսկ բավականին հաջող են համագործակցում: «Մասնավորապես, «Զանգառատ» սակագնային պլանով բաժանորդը հնարավորություն է ստանում զանգահարել ԱՊՀ-ում «Բիլայնի» ցանցերին բավականին գրավիչ գնով՝ րոպեն ընդամենը 20 դրամ: Մենք միանշանակորեն գիտենք, որ դա հետաքրքիր է մեր բաժանորդներին», - նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը:
Նոր ծառայության համար ընկերությունը կարող է օգտագործել իր առավելությունները՝ որպես ե՛ւ ֆիքսված, ե՛ւ բջջային կապի օպերատոր, ավելացրել է նա: «Մանարմասները դեռ չեմ բացահայտի, կասեմ միայն, որ հավատարիմ կմնանք մեր նշանաբանին. «Արագ, հարմարավետ, քեզ համար», - նշել է Պյատախինը:
«ԱրմենՏելը» («ՎիմպելԿոմի» դուստր ընկերությունը) Հայաստանի խոշորագույն օպերատորներից ու հարկատուներից մեկն է:





























