ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին կազմել է 413.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.66 դրամ (նվազել է 0.13 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.91 դրամ (աճել է 0.03 դրամով)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.26 դրամ (աճել է 0.81 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,634.24 դրամ, արծաթը՝ 249.81 դրամ, պլատինը՝ 19,124.39 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունիսի 6-ին կատարվել է 2,7 մլն
դոլարի առքուվաճառք։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը
կազմել է 412.75 դրամ, առաջարկը՝ 413.25 դրամ։





























