Մինչ զարգացած երկրներում երեխաները տառապում են գերսնումից եւ ճարպակալումից, զարգացող երկրները չեն կարողանում կերակրել աճող սերնդին: Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում քաղցած մնալը լուրջ հետեւանքներ է ունենում նրանց օրգանիզմի վրա:
Նույնիսկ նրանց կանոնավոր կերակրելու դեպքում էլ այդ երեխաների աղիների մանրէները «շոկից դուրս չեն գալիս»: Մանրէները շարունակում են վնասել երեխաների առողջությանը, խաթարում իմունիտետը եւ զրկում նրանց կենսական ուժերից, փոխանցում է Vest.ru-ն:
Դրանով է բացատրվում աղքատ ընտանիքների երեխաների կարճահասակությունը եւ վատ զարգացումը, նրանք հիվանդոտ են մնում նույնիսկ ապագայում կանոնավոր սնվելու դեպքում:
Գիտնականների խումբն ուսումնասիրել է Դաքայի հետնախորշերի 12 առողջ երեխաների աղիների մանրէները եւ դրանք համեմատել սննդի սուր անբավարարվածությունից բուժված երեխաների աղիքների մանրէների հետ:
Նրանց աղիների մանրէներն ուսումնասիրվել են բուժումից առաջ, ընթացքում եւ հետո:




























