Հունիսի 2-ի ուշ երեկոյան ժամը 22:45-ին Մաշտոցի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նկուղի պահետում գտնվող սննդամթերքը: Այրվել է շուրջ 25 քմ տարածք: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնած հրշեջներին հաջողվել է մարել կրակը ժամը 23:50-ին: Ներկայումս դեռեւս անհայտ է հրդեհի բռնկման պատճառը: Դա պարզ կլինի տեխնիկական զննության արդյունքում, որը կտևի մոտ մեկ շաբաթ:



























