Հունիսի 1-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում երեխա է ընկել Սեւջուր գետը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:

Ժամը 19.25-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Ջրառատ գյուղի բնակիչ, 13-ամյա Արթուր Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Նույն օրը, ժամը 14.05-ին Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` Ապարանի ջրամբարում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 10-ամյա Վրույր Ներսիսյանը:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խմբերը:

Ժամը 17.32-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ. Ներսիսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: