Իսպանիայի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ ավելի քան 120 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ պահանջելով բասկերով բնակեցված շրջանների անկախությունը:
Ցուցարարները, որոնցից շատերը փաթաթվել են կարմիր-սպիտակ-կանաչ դրոշներով եւ շղթա ձեւավորել Բասկերի երկրի Դուրանգո քաղաքից մինչեւ Պամպլոնա՝ Նավարա ինքնավար շրջանի՝ բազմաթիվ բասկերով բնակեցված մայրաքաղաքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նմանատիպ ակցիա է անցկացվել նաեւ անցյալ տարի Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կատալոնիա ինքնավար շրջանում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ ձեռք ձեռքի են բռնել՝ պահանջելով Իսպանիայից անկախացումը:
Անցյալ տարվա վերջին Իսպանիայի Գերագույն դատարանը որոշում էր ընդունել ազատ արձակել ապստամբ «Բասկերի երկիր եւ ազատություն» խմբավորման մի քանի անդամների՝ համաձայն Մարդու իրավունքի հարցերով եվրոպական դատարանի որոշման:





























